Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Վրաստանում հայ ուսանողուհին փողոցից 37,000 դոլար է գտել և վերադարձրել տիրոջը

1711
Շաբաթ, 08 դեկտեմբերի, 2018 թ., 17:35
Վրաստանում հայ ուսանողուհին փողոցից 37,000 դոլար է գտել և վերադարձրել տիրոջը

Վրաստանում ՀՀ դեսպանատնից տեղեկանում ենք, որ Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն ընդունել է ուսանողուհի Կարինե Բագիրյանին, ով օրեր առաջ փողոցից գտնելով 37,000 դոլար գումար, դիմել էր ոստիկանություն և ոստիկանության միջոցով գումարը հանձնել տիրոջը։

Դեսպան Սադոյանը շնորհակալություն է հայտնել Կարինեին նման ազնվություն ցուցաբերելու և բոլորին հիանալի օրինակ ծառայելու համար։ Նա հայտնել է, որ մերօրյա աշխարհում նման մարդկային քայլն ի ցույց է դնում, որ ազնվությունը և բարությունը դեռևս չեն նահանջել և կարևորագույն տեղ են զբաղեցնում մեր կյանքում։

Կարինե Բագիրյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ցուցաբերված վերաբերմունքի համար։

Կարինե Բագիրյանը ծնունդով Ջավախքից է։