Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը պետք է լուծվի մինչև տարեվերջ». Նատալյա Էյսմոնտ

1869
Շաբաթ, 08 դեկտեմբերի, 2018 թ., 12:30
«ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը պետք է լուծվի մինչև տարեվերջ». Նատալյա Էյսմոնտ

ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը պետք է լուծվի մինչև տարեվերջ, այս մասին հայտնել է Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը, փոխանցում է РИА Новости-ն:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Բելառուսի նախագահը լրագրողներին հայտնել էր, որ «ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման մեխանիզմների շուրջ իրենց հաջողվել է համաձայնության հասնել»:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանն, իր հերթին, հայտնել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը չի լուծվել՝ այդպիսով հերքելով Լուկաշենկոյի հայտարարությունը:

ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցին էր անդրադարձել նաև Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: