Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 04 մայիսի, 2024 թ.

ՀՀ ՊՆ-ն հրապարակել է ՍՈՒ-25-ի վթարի հետևանքով զոհված օդաչուների լուսանկարները

1690
Երեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2018 թ., 15:55
ՀՀ ՊՆ-ն հրապարակել է ՍՈՒ-25-ի վթարի հետևանքով զոհված օդաչուների լուսանկարները

Դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, ՀՀ Շիրակի մարզի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ կործանվել է մարտական պատրաստության պլանով նախատեսված ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռը: Ավիապատահարի հետևանքով զոհվել են 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գևորգի Մանուկյանը:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ ավիապատահարը տեղի է ունեցել Մարալիկի տարածաշրջանում, լեռներում: