Երևան`   +28 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Վրաստանի ԿԸՀ-ն նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում արդեն 10 բողոք է ստացել

1607
Չորեքշաբթի, 28 նոյեմբերի, 2018 թ., 14:00
Վրաստանի ԿԸՀ-ն նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում արդեն 10 բողոք է ստացել

Վրաստանում մեկնարկած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մի քանի ժամվա ընթացքում 10 բողոք է ստացվել:

«Այս պահի դրությամբ շրջանային հանձնաժողովներ 10 բողոք է ստացվել, որոնք օրենքով նախատեսված ժամկետում կուսումնասիրեն համապատասխան հանձնաժողովները»,- РИА Новости-ի փոխանցմամբ, ասել է ԿԸՀ խոսնակ Աննա Միքելաձեն:

Նրա խոսքով՝ դեպքեր են արձանագրվել, երբ ընտրատեղամասերի աշխատակիցներն ընտրողներից անձնական տվյալներ են հարցրել, ինչը խախտում է: Միքելաձեն կոչ է արել բոլորին հետևել ընտրական կանոններին և ապահովել խաղաղ մթնոլորտում ընտրական գործընթացի անցկացումը:

Ավելի վաղ վրացական ընդդիմությունը հայտնել էր ընտրական բազմաթիվ խախտումների մասին: