Երևան`   +19 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

30 տուժած, 100-ից ավելի բերման ենթարկված՝ Փարիզում տեղի ունեցած բողոքի ակցիայի հետևանքով (տեսանյութ)

5340
Կիրակի, 25 նոյեմբերի, 2018 թ., 17:50
30 տուժած, 100-ից ավելի բերման ենթարկված՝ Փարիզում տեղի ունեցած բողոքի ակցիայի հետևանքով (տեսանյութ)

Փարիզում հանգստյան օրերին տեղի ունեցած բողոքի ակցիաների հետևանքով տուժածների թիվը հասել է 30-ի: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի մայրաքաղաքում «Դեղին բաճկոններ» անվանումն ստացած ցուցարարները բողոքում էին ավտոմոբլիային վառելիքի գների բարձրացման դեմ: Տուժածների թվում են նաև 6 իրավապահներ: Նրանցից մեկը ծանր տրավմա է ստացել:

Բերման է ենթարկվել ավելի քան 100 մարդ, նրանք կասկածվում են անկարգություններին ներգրավվելու համար, որոնք իրականացվել են Ելիսյան դաշտերում մինչ ուշ կեսգիշեր: Անկարգություններին մասնակցել է 8000-ից ավելի մարդ:

Նշենք, որ ի սկզբանե վառելիքի թանկացման դեմ բողոքող ցուցարարներն այնուհետև պահանջում էին նախագահ Մակրոնի հրաժարականը:

Բողոքի ցույցեր Փարիզում
Բողոքի ցույցեր Փարիզում
Բողոքի ցույցեր Փարիզում
Բողոքի ցույցեր Փարիզում