Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Ինչպես իրականացրինք քաղաքական հեղափոխություն, նույն կերպ իրականացնելու ենք տնտեսական հեղափոխություն». Ն. Փաշինյան

1621
Շաբաթ, 24 նոյեմբերի, 2018 թ., 11:55
«Ինչպես իրականացրինք քաղաքական հեղափոխություն, նույն կերպ իրականացնելու ենք տնտեսական հեղափոխություն». Ն. Փաշինյան

«Առաջին քայլարշավի արդյունքներով մենք հեղափոխություն իրականացրինք ՀՀ-ում, նոր քայլարշավի արդյունքներով մենք պիտի տնտեսական հեղափոխություն իրականացնենք: Հավատում ենք մեր ժողովրդի ստեղծարար ուժին, հավատում ենք, որ ինչպես իրար հետ իրականացրինք քաղաքական հեղափոխություն, նույն կերպ իրականացնելու ենք տնտեսական հեղափոխություն, որը բարեկեցության նոր մակարդակի է բերելու Հայաստանի Հանրապետությունը»,- քայլերթի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատրը:

Նշենք, որ երթի մասնակիցներն այս պահին Ավանում են, քայլերթը մեկնարկել էր Նոր Նորքից: Փաշինյանը նախատեսում է անցնել գրեթե բոլոր վարչական շրջաններով: