Երևան`   +21 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Սորոսի հիմնադրամը Կոնգրեսին կոչ է արել հսկել Facebook-ը

5067
Ուրբաթ, 23 նոյեմբերի, 2018 թ., 15:06
Սորոսի հիմնադրամը Կոնգրեսին կոչ է արել հսկել Facebook-ը

Ամերիկացի հայտնի ֆինանսիստ, միլիարդատեր Ջորջ Սորոսի հիմնադրամն ԱՄՆ Կոնգրեսին կոչ է արել հսկել Facebook կորպորացիան՝ Definers Public Affairs խորհրդատվական ընկերությանը վարձելու համար, որը փորձել է վարկաբեկել ինչպես սոցցանցի քննադատներին, այնպես էլ Սորոսին, փոխանցում է ТАСС-ը՝ վկայակոչելով The Wall Street Journal-ի հոդվածը:

«Facebook-ը որոշել է փչացնել Գոհաբանության օրը՝ խոստովանելով, որ կորպորացիայի ղեկավարությունն իր առջև խնդիր է դրել սևացնել Ջորջ Սորոսին այն բանի համար, որ նա հրապարակայնորեն քննադատել է ընկերության՝ վերահսկողությունից դուրս եկած բիզնեսը: Այդ պատճառով Կոնգրեսը պետք է վերահսկողություն սահմանի»,- պարբերականին ասել է հիմնադրամի պաշտոնական ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ հիմնադրամը հպարտորեն ֆինանսավորում է մի շարք կազմակերպությունների, որոնք մտահոգված են մասշտաբային ապատեղեկատվության և կեղծ լուրերի տարածմամբ:

Ջորջ Սորոսը ղեկավարում է Soros Fund Management հիմնադրամն ու աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն է համարվում: Նրա կարողությունը, Forbes-ի վարկածով, կազմում է մոտ 25 միլիարդ դոլար: