Երևան`   +9 °C
Այսօր`   Երկուշաբթի, 06 մայիսի, 2024 թ.

460 միլիոն դրամ՝ աղետի գոտում անօթևան ընտանիքների բնակարանային ապահովմանը

1531
Հինգշաբթի, 22 նոյեմբերի, 2018 թ., 14:15
460 միլիոն դրամ՝ աղետի գոտում անօթևան ընտանիքների բնակարանային ապահովմանը

Կառավարությունը 460 միլիոն դրամ կհատկացնի աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման համար: Որոշումը հաստատվեց գործադիրի այսօրվա նիստում: «Գումարն ուղղվում է Լոռու մարզի գյուղական բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների համար ծրագրի շրջանակներում կառուցապատողի կողմից շինարարությունն սկսված՝ առավել բարձր պատրաստականության առնվազն թվով 44 կիսակառույց բնակելի տան շինարարության ավարտմանը»,- նշված է նախագծում: