Որո՞նք են Հայաստանի ամենաաղտոտված գետերը
![]() Հայաստանի 16 գետ ունի 5-րդ աստիճանի ամենաբարձր աղտոտվածություն: Այս մասին վկայում են Բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի վերջին տվյալները (2018թ-ի սեպտեմբեր ամսվա դրությամբ): Հանքարդյունաբերության հետևանքով աղտոտված գետերով առանձնանում են Սյունիքի և Լոռու մարզերը: Կոմբինատն ազդեցություն է գործում նաև Ողջի գետի վրա, որը Քաջարանից ներքև հատվածում մոլիբդենի բարձր պարունակության հետևանքով ունի 5-րդ դասի աղտոտվածություն: Նույն մակարդակի աղտոտվածություն գետն ունի նաև Կապանի օդանավակայանից ներքև հատվածում՝ հիմնականում մանգանի, կոբալտի բարձր պարունակության հետևանքով: 5-րդ դասի աղտոտվածություն ունեն նաև Կարճևան և Մեղրիգետ գետերը, որոնք աղտոտվում են Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի և այլ առկա հանքարդյունաբերական օբյեկտների գործունեության արդյունքում: Կարևճանը՝ գետաբերանի հատվածում ունի բարձր աղտոտվածություն՝ ամոնիում իոնի, մոլիբդենի, կալիումի, նատրիումի պարունակությունների հետևանքով: Մեղրիգետի հիմնական աղտոտիչն էլ Մեղրիից վերև հատվածում մանգանն է: Լոռու մարզում 5-րդ դասի աղտոտվածություն ունեն Դեբեդ, Շնող, Ախթալա, Փամբակ, գետերը: Դեբեդի, Շնողի ու Ախթալայի վրա ազդեցություն են գործել և գործում Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը և Թեղուտի պղնձամոլիբդենային կոմբինատը (ներկայում չի աշխատում): Համայնքների կողմից գետերի աղտոտման արդյունքում 5-րդ դասի աղտոտվածություն ունեն Սյունիքում հոսող Վարարակ գետը, Երևանի միջով հոսող Հրազդանն ու Գետառը, Շիրակի մարզում՝ Կարկաչունը, Արմավիրի մարզում՝ Մեծամորը, իսկ Արագածոտնի մարզում՝ Քասախն ու Գեղարոտը, այս մասին հայտնում է «Էկոլուրը»: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
