Երևան`   +23 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Հանրությանը զայրացրել է «Բիլայն»-ի՝ էրոտիկ մոտիվներով գովազդը

2683
Հինգշաբթի, 22 նոյեմբերի, 2018 թ., 11:45
Հանրությանը զայրացրել է «Բիլայն»-ի՝ էրոտիկ մոտիվներով գովազդը

Օրերս «Բիլայն» ընկերությունն սկսել է գովազդել նոր ծառայություն, որը ոչ միանշանակ է ընդունվել հանրության կողմից: Գովազդում, ծառայությունը ներկայացնող դերասանուհին ներկայանում է էրոտիկ խոսքով, հագուստի լայն բացվածքով, իսկ գովազդը սկսվում է այդ թեմատիկային բնորոշ բառախաղով:
Ասում են՝ «Բիլայն» ընկերության հեռուստագովազդը զայրույթ է առաջացրել հանրության՝ հատկապես տարեցների շրջանակներում: Համաձայն շրջանառվող լուրերի, վերջինները քննադատում են նմանատիպ գովազդների ցուցադրումն ու նշում, որ դա այլասերում է երեխաներին և պատանիներին: Ասում են նաև, որ վերջինները մտադիր են բաց նամակով դիմել Կառավարությանը և պահանջել, որպեսզի պատժեն ընկերությանը և հետագայում արգելեն նմանատիպ գովազդները: