«Նա պատրաստվում էր պայթեցնել շուկան». Կարեն Ղազարյանին Ադրբեջանում դատում են որպես ահաբեկչի
Գյանջայի դատարանում այսօր կայացել է մոլորված սահմանն անցած և Ադրբեջանի կողմից որպես դիվերսանտ որակված Կարեն Ղազարյանի գործով հերթական դատական նիստը: Report.az-ի փոխանցմամբ՝ Կարեն Ղազարյանին մեղադրանքնր են առաջադրվել մի շարք հոդվածներով՝ կյանքի ու առողջության դեմ հանցագործության, տնտեսական գործունեության դեմ հանցագործության, պետության սահմանադրական կարգի ու անվտանգության խախտման և հասարակական անվտանգության խաթարման հոդվածներով: Դատական նիստի ընթացքում ցուցմունք է տվել այսես կոչված տուժող կողմը՝ Խադիև Նազիմ Թեյմուր օղլին, ով հայտարարել է, թե ծանոթ չէ մեղադրյալի հետ, չի շփվել նրա հետ, պարզապես լսել է, որ իրեն պատկանող շուկայի տարածքում Կարեն Ղազարյանը պատրաստվել է պայթյուն իրականացնել՝ սպանելով հարյուրավոր մարդկանց: «Վկան» նաև խնդրել է հնարավորինս խիստ պատժել «հանցագործին» ու հավելել, որ հայերը շատ լավ գիտեն այդ շուկայի ելումուտը, քանի որ խորհրդային տարիներին եղել են այնտեղ: Վկային լսելուց հետո դատական նիստը հետաձգվել է: Հերթական դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 27-ին: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18