Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Ի՞նչ փուլում է Սաշիկ Սարգսյանի 30 միլիոն դոլարի վրա դրված կալանքի գործը

1524
Երեքշաբթի, 20 նոյեմբերի, 2018 թ., 14:45
Ի՞նչ փուլում է Սաշիկ Սարգսյանի 30 միլիոն դոլարի վրա դրված կալանքի գործը

«Ես պահանջում եմ, որ Սաշիկ Սարգսյանն այդ 30 մլն դոլարը կամավոր վերադարձնի բյուջե և մնացածը նույնպես»,- սեպտեմբերի 11-ի հանրահավաքում հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Սաշիկ Սարգսյանի 30 միլիոն դոլարի վրա կալանք է դրված:

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, լրագրողները վարչապետի պաշտոնակատարից հետաքրքրվեցին՝ ի՞նչ փուլում է գտնվում այդ գումարի վերադարձը բյուջե: «Նախաքննությունը շարունակվում է, բայց ես համոզված եմ, որ էդպիսի բազմաթիվ գումարներ կվերադարձվեն բյուջե: Ես հասկանում եմ, որ ուզում ենք բոլոր քրեական գործերն արագ ավարտվեն ու գնան դատական քննության, բայց քաղաքական, միջազգային վիճակն ազդում ա գործի քննության վրա»,- ասաց Ն. Փաշինյանը: