Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Լարված իրավիճակ Գեղարքունիքում. ճանապարհը փակած բնակիչները սպառնում են ինքնահրկիզվել

280
Երեքշաբթի, 20 նոյեմբերի, 2018 թ., 13:00
Լարված իրավիճակ Գեղարքունիքում. ճանապարհը փակած բնակիչները սպառնում են ինքնահրկիզվել

Արդեն 30 րոպեից ավելի է, Երևան-Սևան ավտոճանապարհի Գագարին ավանի վարչական տարածքում երթևեկությունը երկկողմանի դադարեցվել է։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Գագարին ավանի բնակչները՝ ի նշան բողոքի, փակել են ճանապարհը և սպառնում են նույնիսկ ինքնահրկիզվել։ Նրանք պահանջում են արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի հետ հանդիպում, քանի որ բողոքում են Ոստիկանությունից և քննչական ապարատից։

Այս պահին նշված վայր են ժամանել մեծ թվով ոստիկանության ծառայողներ Գեղարքունիքի մարզային վարչությունից և Սևանի բաժնից: Տեղում են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները։

Ըստ լրատվամիջոցի՝ ճանապարհը փակել են 2 կալանավոր անձանց հարազատները, և այդ անձինք մեղադրվում են մի քանի բնակարանային գողություններ կատարելու մեջ։