Մեքսիկայում ներգաղթյալների դեմ ցույցեր են սկսվել
![]() Մեքսիկայի Տիխուանա քաղաքում հազարավոր մարդիկ են հավաքվել, ովքեր բողոքում են վերջին օրերին Կենտրոնական Ամերիկայից ներգաղթյալների հոսքի դեմ (ավելի քան 3000 ներգաղթյալ էր ժամանել): Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանին գտնվող քաղաքի բնակիչները, ովքեր քննադատում են ԱՄՆ-ին փախստականների նկատմամբ քաղաքականության համար, այդ անգամ դարձել են ներգաղթյալների հոսքի զոհը: Ցուցարարները բողոքել են այսպես կոչված «ներգաղթյալների քարավանի» ներկայացուցիչների պահվածքից: Ցուցարարները բողոքում են, որ ներգաղթյալները քնում են փողոցներում, հարձակվում իշխանությունների ներկայացուցիչների վրա և չեն հետևում տեղի օրենքներին: «Մենք չենք ցանկանում նրանց այստեղ տեսնել»,- Guardian-ը մեջբերում է ցուցարարներից մեկի խոսքը: Ավելի վաղ ԱՄՆ նախագահը մեջբերել էր Տիխուանայի քաղաքապետի խոսքն ու հայտարարել, որ ԱՄՆ-ն ևս պատրաստ չէ ներգաղթյալների հոսքին: |

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00
