Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Հայաստանում 3 մլն վարչապետ կա ու ձեզնից յուրաքանչյուրը վարչապետ է». Նիկոլ Փաշինյան

1255
Երկուշաբթի, 19 նոյեմբերի, 2018 թ., 11:15
«Հայաստանում 3 մլն վարչապետ կա ու ձեզնից յուրաքանչյուրը վարչապետ է». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը շնորհավորելով մարտունեցիներին քաղաքի օրվա կապակցությամբ, ասաց, որ մարտունեցիները հայտնի են իրենց ուժեղ կամքով, աշխատասիրությամբ, հուսահատության հետ չհամակերպվելու ոգով: «Մարտունու 190-ամյակն աչքի է ընկնում առանձնակի, մենք իրար հետ կերտել են Նոր Հայաստան, որտեղ յուրաքանչյուրն իրեն զգում է հաղթնակած... Շատերը քննադատում են՝ էս երկրում 3 մլն նախագահ, 3 մլն վարչապետ, 3 մլն նախարար կա: Համաձայն չեմ: Համարում եմ, որ էն որ երկրում, որտեղ 3 մլն վարչապետ կա, դա առավելություն է: Չէ՞ որ ասում ենք, ՀՀ-ում իշխանությունը ժողովուրդն է: Այո, Հայաստանում 3 մլն վարչապետ կա ու ձեզնից յուրաքանչյուրը վարչապետ ա: Մենք փոփոխությունների կհասնենք, եթե այս արտահայտության իմաստը գնահատենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: