Ցուկերբերգը Facebook-ի թոփ մենեջերներին նախազգուշացրել է «պատերազմական պայմաններում» աշխատանքի մասին
![]() Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն ընկերության թոփ մենեջերներին նախազգուշացրել է «պատերազմական պայմաններում» աշխատանքի մասին, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Ցուկերբերգը կարծում է, որ իր ընկերությունը ներդրողների և օրենսդիրների ճնշման տակ է գտնվում: Ընկերության ղեկավարը թոփ մենեջերներին հորդորել է արագ լուծումներ գտնել՝ կապված սոցցանցի անվտանգության հետ: Ամսվա սկզբին հայտնի էր դարձել, որ Ցուկերբերգը հրաժարվել է մասնակցել սոցցանցերում ապատեղեկատվության հարցերին նվիրված՝ բրիտանացի և կանադացի խորհրդականների համատեղ նիստին: Իսկ այս տարվա գարնանը սոցցանցում զանգվածային արտահոսքի հետևանքով բրիտանական Cambrigde Analytica վերլուծական ընկերության տրամադրության տակ էին հայտնվել 50-200 միլիոն օգտատերերի անձնական տվյալներ, որից հետո ընկերությունը սկանդալի կենտրոնում էր հայտնվել: |

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00
