Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Կարեն Ղազարյանին վերադարձնելու պահանջով Բերդավանում փակել են միջպետական ճանապարհը

1685
Շաբաթ, 17 նոյեմբերի, 2018 թ., 13:05
Կարեն Ղազարյանին վերադարձնելու պահանջով Բերդավանում փակել են միջպետական ճանապարհը

Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհն ու պահանջում են հայրենի տուն վերադարձնել Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանին: Հավաքվածների թվում են Կարենի հարազատները, Բերդավանի դպրոցի ուսուցիչները, վարչական շրջանի ղեկավարը և այլ քաղաքացիներ:

Հիշեցնենք՝ օրեր առաջ լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ասել էր, որ Հայաստանի Հանրապետությունը համապատասխան աշխատանքներ է տանում Ադրբեջանում գերեվարված Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ: