«Առնետավազքը Լիդիանից շարունակվում է». «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի տնօրենների խորհրդի նախագահը հրաժարական է տվել
![]() Բրիտանական «Լիդիան Ինթերնեյշնլ»՝ Ամուլսարի ծրագիրն իրականացնող ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գորդոն Ուայլին նոյեմբերի 14-ին հրաժարական է տվել: Այս մասին ասվում է ընկերության կայքում: «Շնորհակալություն ենք հայտնում Գորդոնին «Լիդիան»-ում 12 տարիների ընթացքում իր ներդրման համար: Լավագույնն ենք մաղթում իր հետագա գործունեությունում»,- կայքը մեջբերում է «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի նախագահ և գործադիր տնօրեն Ժոաո Կարելոյի խոսքը: Ուայլին, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Հայաստանի իր թիմին. «Հպարտ եմ, որ աշխատել եմ Հայաստանում համաշխարհային կարգի ոսկու հանքում»: Հայկական բնապահպանական ճակատն այս կապացկությամբ գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում. «Առնետավազքը Լիդիանից շարունակվում է․ «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Գորդոն Ուայլին նոյեմբերի 14-ին հրաժարական է տվել իր պաշտոնից, ով 12 տարի աշխատում էր այս օֆշորային ընկերությունում։ Նշենք, որ սեպտեմբերին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «Լիդիան Ինթերնեյշնլ»–ի տնօրենների խորհրդի նախագաhի հետ քննարկել էր Ամուլսարի հանքավայրի ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը: Փաշինյանն ընդգծել էր Սևանի ջրային պաշարների և Ամուլսարի շրջանի ջրային աղբյուրների անվտանգության առաջնահերթությունն ու կարևորությունը: Միաժամանակ, Ն. Փաշինյանը նշել էր, որ ցանկացած լուծում պետք է հիմնված լինի կոնկրետ փաստերի վրա: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
