Երևան`   +16 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.

Քոչարյանն անձեռնմխելի չէ. Վճռաբեկ դատարանը բողոքը բավարարեց մասնակի

463
Հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ., 18:15
Քոչարյանն անձեռնմխելի չէ. Վճռաբեկ դատարանը բողոքը բավարարեց մասնակի

Վճռաբեկ դատարանում քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հետ կապված բողոքը:

Դատարանը որոշեց բողոքը բավարարել մասնակի և ետ ուղարկել Վերաքննիչ դատարան, իսկ պաշտպանների միջնորդությունը մերժել:

Քոչարյանի պաշտպաններին այս որոշումը չի բավարարել, Հայկ Ալումյանը հայտնեց, որ իրենք արդեն իսկ դիմում են ներկայացրել Եվրոպական դատարան:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունն այսօր վիճարկում էր Վերաքննիչ դատարանի որոշումը. Քոչարյանի պաշտպաններն իրենց հերթին միջնորդություն էին ներկայացրել Վճռաբեկ՝ նրա նկատմամբ խափանման միջոց չկիրառելու պահանջով:

Որոշումը հրապարակելու պահին Քոչարյանն, ով ելույթ էր ունեցել նիստի ընթացքում, բացակա էր: Նա Վճռաբեկի շենքից հեռացել էր, երբ դատարանը առանձնացել էր՝ որոշում կայացնելու:

Քոչարյանն անձեռնմխելի չէ. Վչռաբեկ դատարանը բողոքը բավարարեց մասնակի