Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Էրեբունու անտառում ծառեր են հատում. ահազանգ

815
Հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ., 16:10
Էրեբունու անտառում ծառեր են հատում. ահազանգ

ԷկոԼուրի «ԷԿՈԱՀԱԶԱՆԳ» կայքէջում ահազանգ է տեղադրվել այն մասին, որ Երևան քաղաքի Էրեբունու անտառում ծառեր են հատում: «Էրեբունի վարչական շրջանի Մուշական և Ջրաշեն թաղամասերի խաչմերուկի մոտ է, անտառը ճանապարհից փորել են, ամենաքիչը մի 100 ծառ արմատախիլ են արել և սգո սրահ են կառուցում», - նշված է ահազանգում:

ԷկոԼուրն ահազանգն ուղղում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին և Երևանի քաղաքապետարան: