Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Մնացած կայքերում կարող է գովազդվել. չգիտեմ` ինչ կայքեր կմնան». Հրաչյա Հակոբյան

295
Հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ., 11:10
«Մնացած կայքերում կարող է գովազդվել. չգիտեմ` ինչ կայքեր կմնան». Հրաչյա Հակոբյան

Խորհրդարանը քննարկում է «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի ներկայացրած «Գովազդի մասին» նախագծի փաթեթը: «Փորձելու ենք սահմանափակել տոտալիզատորների, ինտերնետ շահումով խաղերի գովազդը: Վիճակախաղերի գովազդը հեռուստառադիո եթերում առաջարկվում է թույլ տալ ժամը 24:00-ից մինչև առավոտյան 6-ը... Այսօր լրատվական կայքեր, երբ մտնում ես, տեսնում ես՝ ինչպես է գալիս տոտալիզատորների գովազդը, դա նույնպես չենք ունենա: Պարտադիր է նաև, որ այնտեղ, որտեղ թույլատրվում է գովազդը, տեսանելի լինի +21 նշագրումը»,- ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ վիճակախաղերի գովազդն արգելվելու է իրականացնել մանկապատանեկան, կրթական, բժշկական, սոցիալական, լրատվական կայքերի միջոցով. «Մնացած բոլոր կայքերում կարող է գովազդվել, չգիտեմ՝ մնացած ինչ կայքեր կմնան»: