«Էժանանում է Ռուսաստանի եկամուտների հիմնական աղբյուրը». Տիգրան Խզմալյան
Կինառոժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նավթն էժանանում է: Մեզ ի՞նչ... Երկու շաբաթ շարունակ միջազգային շուկաներում էժանանում է նավթը՝ Ռուսաստանի եկամուտների հիմնական աղբյուրը։ WTI ամենատարածված նավթի տեսակի մեկ տակառն արժե այսօր 56 դոլարից էլ քիչ, մինչդեռ հոկտեմբերին դրա գինն էր 77 դոլար։ Ձմռան շեմին վառելիքի նման էժանացումն անսովոր է, հատկապես, որ նավթի վաճառքը նախկին ծավալներով արգելված է Իրանին, իսկ Սաուդյան Արաբիան ինքն է որոշել կրճատել նավթահանումը՝ գները պահպանելու հույսով։ Դա չի օգնում, քանի որ նավթի խոշորագույն վաճառող այժմ դարձել է ԱՄՆ-ը, բացի դա Ռուսաստանի դեմ սաստկացող պատժամիջոցներն ստիպում են Մոսկվային վաճառել իր միակ ապրանքը՝ ցանկացած գնով ու քանակով։ Բնականաբար, այս գնանկումը բոլորովին չի անդրադառնում ՀՀ նավթի գների վրա, որոնք ինչպես մեկ տարի առաջ, այնպես էլ հիմա, մնում են երկու-երեք մարդկանց մենաշնորհը, անկախ քաղաքական իրադարձություններից»։ |
Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի
4918:48«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո լծվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սննկացման գործընթացին. «Ժողովուրդ»
22809:24Բալթիմորի կամրջի փլուզումն ԱՄՆ-ում 81 մլրդ դոլարի առևտրային ճգնաժամ է առաջացրել (լուսանկար)
759Երեկ, 14:36Crocus City Hall-ը գրավադրված է «Գազպրոմբանկ»-ում
614Երեկ, 13:484 գյուղերի հարող տարածքներում առկա մայրուղային գազատարի վերատեղադրման հարց «Գազպրոմ Արմենիա»-ն չի քննարկել
689Երեկ, 00:06«Արարատի կոնյակի գործարան»-ի արտադրանքի ներմուծումն ու իրացումը Բելառուս արգելվել է
94625.03.2024, 22:06