Մուշեղ Շուշանյանը՝ Ժիրայր Սեֆիլյանին հետին թվով քաղաքացիություն շնորհելու մասին
![]() Փաստաբան Մուշեղ Շուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժիրայր Սէֆիլյանին հետին թվով քաղաքացիություն շնորհելու մասին (ի պատասխան սոցիալական ցանցերում հանդիպած կարծիքների, որ Ժ․ Սէֆիլյանին հետին թվով քաղաքացիության շնորհումը կլիներ ապօրինի)․ Ժիրայր Սէֆիլյանին քաղաքացիություն շնորհելու նրա նախկին դիմումները մերժվել են հայեցողական լիազորությամբ, հետևաբար նույն հայեցողական լիազորությամբ որևէ ժամանակ կարող են վերանայվել։ Վարչապետը, ցանկության դեպքում, կարող էր Սէֆիլյանին հետին թվով քաղաքացիություն շնորհելու առաջարկություն ներկայացնել նախագահին, նախագահն էլ, ցանկության դեպքում, կարող էր իր հրամանագրով շնորհել քաղաքացիությունը։ Պատճառաբանություններն առ այն, որ հետին թվով քաղաքացիություն շնորհելու համար անհրաժեշտ էր դատական կարգով վիճարկել նախորդ մերժումները, ոչ մի իրավական հիմնավորում չունեն։ Ժիրայր Սէֆիլյանին տարիներ ի վեր քաղաքացիություն չի շնորհվել քաղաքական նկատառումներով (այդ հարցը ոչ միայն և ոչ այնքան տեղական վասալների հայեցողության տիրույթում էր, որքան կրեմլյան սյուզերենի), և հետին թվով քաղաքացիություն չշնորհելն էր հենց պետք է դիտարկել այդ համատեքստում»։ |

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00
