Երևան`   +29 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Ավագանու 3 անդամներ դադարեցրել են իրենց լիազորությունները

208
Երեքշաբթի, 13 նոյեմբերի, 2018 թ., 12:20
Ավագանու 3 անդամներ դադարեցրել են իրենց լիազորությունները

«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված ավագանու անդամներ Հայկ Սարգսյանը, Սերգեյ Հարությունյանը և Գևորգ Բաբայանը ներկայացրել են դիմումներ ավագանու անդամի պաշտոնից հրաժարվելու մասին». այս մասին ասյօր Երևանի ավագանու նիստին հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը: «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 06.11.2018թ. արձանագրությունների համաձայն՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամների մանդատները տրվել են «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդող թեկնածուներին Լուսինե Գևորգյանին, Լիլիթ Կիրակոսյանին և Արմեն Սարգսյանին»,–նշեց Հ. Մարությանը։