Երևան`   +28 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Սարգսյանը երեկվանից քարոզարշավ է սկսել, որի հիմքում կեղծ փաստարկ է դրել». Կարինե Հարությունյան

512
Կիրակի, 11 նոյեմբերի, 2018 թ., 16:30
«Սարգսյանը երեկվանից քարոզարշավ է սկսել, որի հիմքում կեղծ փաստարկ է դրել». Կարինե Հարությունյան

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արամ Սարգսյանն ասել է, թե ՔՊ-ն ու ՀՀԿ-ն կարող են դաշինք կնքել, քանի որ ՔՊ-ն ԵԱՏՄ-ի կողմակից է՝ ինչպես ՀՀԿ-ն, իսկ ինքը այլընտրանքն է, որովհետեւ ըստ իրեն՝ ԵԱՏՄ-ն ճիշտ չէ ու ինքը արեւմտյան արժեքների կրող է:
Չգիտես ինչու, Սարգսյանը մոռացել է Փաշինյանի մայիսմեկյան ելույթը, որում ասվում էր՝ Հայաստանը ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, Հայաստանը հայաստանամետ քաղաքականություն է վարելու: Սարգսյանը մոռացել է նաև թվարկել իր արևմտամետության ապացույցները՝ ըստ իր կուսակցության գործունեության: Ես՝ որ Հանրապետություն կուսակցությունից ընտրությունից ընտրություն միայն իր նախագահի հավաստիացումներն եմ լսել արևմտյան արժեքներին դավանելու մասին, բայց գործնականում ոչինչ չեմ տեսել: Հայաստանում գոնե մարդու իրավունքների խախտման որևէ դեպք հիշեցրեք, որին այս կուսակցությունը որևէ գործողությամբ արձագանքել է: Որքան հիշում եմ, մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ ամենահամարձակ հայտարարությունները մինչև հիմա Փաշինյանն է արել՝ անգամ շրջանցելով նախընտրական շրջանում դրանցով իսկ իր կուսակցության վարկանիշի հնարավոր նվազումը:
Մի խոսքով՝ Սարգսյանը երեկվանից քարոզարշավ է սկսել, որի հիմքում արդեն իսկ կեղծ փաստարկ է դրել»: