Երևան`   +23 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Ցուկերբերգը հրաժարվել է մասնակցել սոցցանցերում ապատեղեկատվության հարցով լսումներին

1449
Չորեքշաբթի, 07 նոյեմբերի, 2018 թ., 15:35
Ցուկերբերգը հրաժարվել է մասնակցել սոցցանցերում ապատեղեկատվության հարցով լսումներին

Facebook-ի հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգը հրաժարվել է մասնակցել սոցցանցերում ապատեղեկատվության հարցերին նվիրված՝ բրիտանացի և կանադացի խորհրդականների համատեղ նիստին: Բրիտանացի և կանադացի խորհրդականներին հիասթափեցրել է Ցուկերբերգի պատասխանը, փոխանցում է РИА Новости-ն:

«Անցած շաբաթ թվային տեխնոլոգիաների, մշակույթի, ԶԼՄ-ների և սպորտի հարցերով հանձնաժողովի ղեկավար Դեմիան Քոլինզը Մարկ Ցուկերբերգին կոչ է արել ներկա գտնվել լսումներին: Facebook-ը մերժել է հրավերը՝ հայտարարելով, որ չի կարող այն ընդունել»,- գործակալությունը մեջբերում է խորհրդականների հայտարարությունը:

«Հիասթափված եմ. Մարկ Ցուկերբերգը հրաժարվել է խորհրդականների առջև ելույթից, ովքեր պատրաստ են գալ Լոնդոն և հարցեր ուղղել օգտատերերի անունից»,- ասել է Քոլինզը:

Հիշեցնենք, որ Facebook-ի միլիոնավոր օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի հետ կապված սկանդալ էր ծագել մարտի սկզբին: The New York Times-ը հայտնել էր, որ Cambridge Analytica բրիտանական վերլուծական ընկերությունն այդ տվյալներ օգտագործել է ԱՄՆ-ում ընտրողների դիմանկարները կազմելու համար և համագործակցել Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփի շտաբի հետ: