Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Լոնդոնում ձերբակալել են ադրբեջանցի նախկին բանկիրի կնոջը

1616
Չորեքշաբթի, 07 նոյեմբերի, 2018 թ., 11:35
Լոնդոնում ձերբակալել են ադրբեջանցի նախկին բանկիրի կնոջը

Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է Ադրբեջանի միջազգային բանկի նախկին ղեկավար Ջահանգիր Գաջիևի կնոջը՝ Զամիրա Գաջիևային, հաղորդում է Sputnik-ի ադրբեջանական ծառայությունը:

Քննարկվում է Ադրբեջան Գաջիևայի արտահանձնման հարցը:

Նշվում է, որ 55-ամյա Գաջիևան բերման էր ենթարկվել անցած շաբաթ Ադրբեջանի խնդրանքով՝ ապօրինի ճանապարհով ձեռքբերված դրամական միջոցների օրինականացման դեմ պայքարի մասին օրենքի շրջանակներում:

Նրա նկատմամբ 2 մեղադրանք է առաջադրվել միջոցների յուրացման համար: Ներկա պահին նրան տեղափոխել են քննչական մեկուսարան:

Հայտնի է նաև, որ Զամիրա Գաջիևային 15 տարվա ազատազրկում է սպառնում: Հանցագործության դեմ պայքարի ազգային գործակալությանը հետաքրքրում են նրա միլիոնանոց ծախսերը և Լոնդոնում շուրջ 15 միլիոն ֆունտ սթերլինգ արժողությամբ անշարժ գույքը: