ԱՄՆ ֆիննախը հրապարակել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների ամբողջական ցանկը
![]() Երկուշաբթի Իրանի նկատմամբ սահմանված ամերիկյան նոր պատժամիջոցներն անդրադարձել են Iran Air ավիափոխադրողի, պետական IRISL նավափոխադրող ընկերության, իրանական 50 բանկերի և դրանց մասնաճյուղերի վրա: Այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ: Նշվում է, որ ընդհանուր առմամբ պատժամիջոցային ցուցակում են հայտնվել ավելի քան 700 ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինքնաթիռներ և նավեր, ինչպես նաև Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը: «Պատժամիջոցներն ուղղված են Իրանի իշխանությունների, այլ ոչ թե ժողովրդի դեմ»,- ասված է ԱՄՆ ֆիննախի հայտարարության մեջ: ԱՄՆ-ի սահմանափակող միջոցներն անդրադառնում են նաև Իրանի հետ առևտրային հարաբերություններ ունեցող երկրների, ընկերությունների, ֆիզիկական անձանց վրա: ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն նշել է այն երկրները, որոնք ժամանակավորապես կարող են չհետևել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցներին: Ցուցակում են հայտնվել Չինաստանը, Հնդկաստանը, Իտալիան, Հունաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Թայվանն ու Թուրքիան. բոլոր նրանք իրանական նավթ են ներմուծում: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանը կշրջանցի ամերիկյան պատժամիջոցներն ու ԱՄՆ-ին կստիպի զղջալ: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
