Երևան`   +14 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Թբիլիսիում «Ո՛չ Միշային» կարգախոսով հանրահավաք է տեղի ունեցել

1552
Երկուշաբթի, 05 նոյեմբերի, 2018 թ., 17:05
Թբիլիսիում «Ո՛չ Միշային» կարգախոսով հանրահավաք է տեղի ունեցել

Թբիլիսիում նախօրեին Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի դեմ «Ո՛չ Միշային» կարգախոսով բողոքի ակցիա են անցկացրել:

Վրացական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ցույցի մասնակիցները հայտարարել են նախագահական ընտրությունների երկրորդ փուլին ընտրողների առավելագույն մոբիլիզացման մասին, որպեսզի թույլ չտան Սաակաշվիլիի՝ նախկինում իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության վերադարձը:

Բողոքի ցույցերին մասնակցել են շոուբիզնեսի ներկայացուցիչները, ինչպես նաև Վրաստանի նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի աջակիցները:

Նշենք, որ նախագահական ընտրությունների առաջին փուլում Զուրաբիշվիլին հավաքել է անհրաժեշտ 50%-ից պակաս ձայն՝ 38,64%-ը, իսկ նրա մրցակիցը՝ ընդդիմադիր Գրիգոլ Վաշաձեն՝ 37,73%-ը: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի: