Վրաստանը հրաժարվել է մարիխուանայի մշակման գաղափարից. եկեղեցին դեմ է
![]() Վրաստանում մարիխուանայի մշակման մասին օրինագիծը հետ է կանչվելու խորհրդարանից: Այս մասին Ամենայն Վրաց կաթողիկոս-պատրիարք Իլյա 2-րդի հետ հանդիպումից հետո հայտարարել է երկրի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն, փոխանցում է Интерфакс-ը: «Նախկինում ևս հայտարարել ենք, որ այդ հարցը լայն քննարկման կդրվի և հաշվի կառնվեն եկեղեցու և հանրության կարծիքները»,- ասել է նա: Ավելի վաղ օրինագծի քննարկումը կասեցվել էր վրաց եկեղեցու կտրուկ արձագանքի և հանրության բողոքներից հետո: Հիշեցնենք, որ օրինագծի աջակիցներից մեկը՝ Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և ղեկավար, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, որ մարիխուանայի արտահանումը կօգնի երկրի տնտեսությանը, սակայն եթե եկեղեցին և հանրությունը դեմ են այդ գաղափարին, ապա նրանց դիրքորոշումները հաշվի կառնվեն: |

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00
