Պայթուցիկով ծանրոցների գործով ԱՄՆ-ում կա առաջին ձերբակալվածը
![]() ԱՄՆ-ում պայթուցիկ սարքերի՝ փոստով ուղարկելու գործով արդեն կա առաջին ձերբակալվածը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, հայտարարել է Արդարադատության նախարարությունը: Կասկածյալը 56-ամյա Սեզար Սայոք-կրտսերն է, ով ապրում է Ֆլորիդայում՝ Ավենթուրա քաղաքում: Նա Հանրապետական կուսակցության համախոհ է: Նախկինում կապ է ունեցել քրեական բիզնեսի հետ, սակայն վերջին տարիներին վարել է հանգիստ, մեկուսի կյանք: Նա Դոնալդ Թրամփի մեծ երկրպագու է, նրա ֆուրգոնը պատված է Թրամփի նկարներով: Պայթուցիկ պարունակող ծանրոցների վրա որպես ուղարկողի անուն նա նշել էր Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող կոնգրեսական Դեբբի Վասսերման Շուլցի անունը: Հիշեցնենք, որ երկուշաբթի Դոնալդ Թրամփի հասցեով ուղարկվել էր պայթուցիկ պարունակող 12 ծանրոց, նմանատիպ ծանրոցներ էին հասցեագրվել նաև Բարաք Օբամային, Ջո Բայդենին, Հիլարի Քլինթոնին, Ջեյմս Քլեփերին և Ջոն Բրենանին, CNN-ի գրասենյակ, ինչպես նաև՝ Ջորջ Սորոսին: ![]() |

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00

