Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Ռուսաստանի դեմ բոլոր անհրաժեշտ պատժամիջոցներն արդեն սահմանվել են». Բոլթոնի հայտարարությունը Վրաստանում

1802
Ուրբաթ, 26 հոկտեմբերի, 2018 թ., 15:10
«Ռուսաստանի դեմ բոլոր անհրաժեշտ պատժամիջոցներն արդեն սահմանվել են». Բոլթոնի հայտարարությունը Վրաստանում

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, ով Հայաստան այցից հետո մեկնել է Վրաստան, Թբիլիսիում հայտարարել է, որ ամերիկյան կողմն արդեն սահմանել է Ռուսաստանի դեմ բոլոր անհրաժեշտ պատժամիջոցները, փոխանցում է РИА Новости-ն:

«Բոլոր անհրաժեշտ պատժամիջոցներն արդեն սահմանվել են, դրանց մի մասը սահմանվել է 2008թ. պատերազմից անմիջապես հետո»,- ասել է Բոլթոնը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հավելյալ պատժամիջոցներ չի նախապատրաստում:

Բոլթոնը հավելել է, որ դեռևս հայտնի չէ, թե արդյոք ԱՄՆ-ի և Ռուսաստանի ղեկավարները կքննարկեն Վրաստանի հետ հարաբերությունների հարցը, քանի որ «հանդիպումը կլինի կարճատև, և դրա օրակարգը դեռ հայտնի չէ»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել Պուտին-Թրամփ սպասվելիք հանդիպման օրն ու վայրը: