Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Զինված ուժերի մի քանի բարձրաստիճան սպաներ ենթարկվել են կարգապահական տույժի». Արծրուն Հովհաննիսյան

368
Երեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2018 թ., 22:50
«Զինված ուժերի մի քանի բարձրաստիճան սպաներ ենթարկվել են կարգապահական տույժի». Արծրուն Հովհաննիսյան

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զինված Ուժերի N զորամասում վերջերս տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ անկախ ընթացող նախաքննական գործունեությունից, որը վարում են համապատասխան իրավապահ մարմինները, ծառայողական քննության հիման վրա ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ներքոնշյալ սպաներ՝ N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Ա. Չիլինգարյանը, N զորամասի հրամանատարի՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ փոխգնդապետ Ա. Վ. Պետրոսյանը, N զորամասի թնդանոթային հրետանային մարտկոցի հրամանատար, կապիտան Է. Ն. Կանդայանը, N զորամասի հրետանային դիվիզիոնի հրամանատարի՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, մայոր Ա. Զ. Խաչատրյանը ենթարկվել են կարգապահական տույժի, պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով»: