Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Մի՛ գնացեք սաբոտաժի ճանապարհով». Նաիրա Զոհրաբյանը՝ ՀՀԿ-ին

166
Երկուշաբթի, 22 հոկտեմբերի, 2018 թ., 14:05
«Մի՛ գնացեք սաբոտաժի ճանապարհով». Նաիրա Զոհրաբյանը՝ ՀՀԿ-ին

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ԸՕ նոր նախագծի քննարկումների ժամանակ, դիմելով ՀՀԿ խմբակցության պատգամավորներին, ասաց. «Ուզեք, թե չուզեք, դեկտեմբերին տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ: Բարեկամաբար հորդորում եմ՝ մի գնացեք սաբոտաժի ճանապարհով, որովհետև ստիպված ենք լինելու ընտրությունների գնալ հին ընտրական օրենսգրքով, որն իր մեջ բազմաթիվ ռիսկեր է պարունակում: Նոր ԸՕ-ն էականորեն բարելավում է պրոցեսը՝ հանվում է ԶԼՄ-ների, դիտորդների համար սահմանափակումը, նվազեցվում է նորաստեղծ կուսակցությունների շեմը, հանվում է ռեյտինգային ընտրակարգը»,- հավելեց պատգամավորը:

Նա հույս հայտնեց, որ գործընկերները կլսեն իր հորդորը: