Երևան`   +21 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Ինքնասպանության փորձ կատարած Արմեն Բադալյանը կրկնակի վիրահատության է ենթարկվել

2078
Շաբաթ, 20 հոկտեմբերի, 2018 թ., 22:05
Ինքնասպանության փորձ կատարած Արմեն Բադալյանը կրկնակի վիրահատության է ենթարկվել

Ղրիմի Կերչ քաղաքի 20-ամյա բնակիչ Արմեն Բադալյանը, որն օրեր առաջ պոլիտեխնիկական քոլեջի ողբերգության հետևանքով ընկերուհուն կորցնելուց հետո ինքնասպանության փորձ էր կատարել, կրկին վիրահատվել է: Նա ցած էր նետվել 4-րդ հարկից:

«Բադալյանը երկու անգամ վիրահատվել է և այժմ գիտակցության է եկել: Վիրահատությունները հաջող են անցել, սակայն տղան չի զգում ձեռքերն ու ոտքերը»,- հաղորդում է Mash Telegram-ալիքը:

РИА Новости-ն այսօր հայտնել էր, որ Արմեն Բադալյանը գտնվում է ծանր վիճակում:

Հիշեցնենք՝ ողբերգությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ին Կերչի պոլիտեխնիկական քոլեջում: Քոլեջի ուսանողը կրակ էր բացել ինքնաձիգով, 21 մարդ մահացել է, 50-ից ավելին՝ վնասվածքներ ստացել: