Երևան`   +28 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Ոստիկանների հարազատները բացեցին ճանապարհը

432
Շաբաթ, 20 հոկտեմբերի, 2018 թ., 12:45
Ոստիկանների հարազատները բացեցին ճանապարհը

Ցուցարարներին խոստացան «դրական» պատասխան տալ մինչև երեկոյան ժամը 18։00-ն, նրանք համաձայնեցին բացել Երևան–Սևան ճանապարհը, հայտնում է «Sputnik Արմենիա»-ն:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ խոշտանգում կատարելու կասկածանքով ձերբակալված ոստիկանության Սևանի բաժնի աշխատողների հարազատները փակել են Երևան-Սևան մայրուղին՝ պահանջելով ազատ արձակել ոստիկաններին:

Ժամանել էին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, ՀՀ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն ու Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: