Երևան`   +29 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Ձայնագրությունը զայրացրել է Սասուն Միքայելյանին

620
Ուրբաթ, 19 հոկտեմբերի, 2018 թ., 17:00
Ձայնագրությունը զայրացրել է Սասուն Միքայելյանին

Ինչպես հայտնի է, Հրազդանի քաղաքապետի՝ կիրակի կայանալիք ընտրություններում առաջադրված 5 թեկնածուներից մրցապայքարում մնացել են 2-ը՝ անկուսակցական Լևոն Ստեփանյանը և ՔՊ անդամ, Սասուն Միքայելյանի որդի Սևակ Միքայելյանը, որին, սակայն, ՔՊ-ն չի աջակցում: Ըստ լուրերի՝ Սասուն Միքայելյանն ամեն կերպ հոգացել է, որ որդին մրցակից չունենա, իսկ Լևոն Ստեփանյանի առաջադրումը ձևական բնույթ է կրում, քանի որ նա Սևակի մտերիմ ընկերն է (հարցազրույցներից մեկի ժամանակ Լևոնն այդ խոսակցությունները սադրանք է որակել իր անձի ու քաղաքական ուղու նկատմամբ-խմբ.):
Լուրեր են շրջանառվում, որ թեև Սասուն Միքայելյանը ցույց է տալիս, որ նորմալ է վերաբերվում ՔՊ-ի դիրքորոշմանը՝ որդուն չսատարելու հետ կապված, բայց իրականում բարկացած է: Ասում են՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման» տարածած երեկվա ձայնագրությունն էլ ավելի է զայրացրել Սասուն Միքայելյանին, ով այդ մասին իր մտահոգություններն է արտահայտել շրջապատում: