Ասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 50 մլն դոլարի բյուջետային աջակցություն
387
Հինգշաբթի, 18 հոկտեմբերի, 2018 թ., 12:50
ՀՀ կառավարությունն այսօր նիստում հավանություն է տվել Ասիական զարգացման բանկից 50 մլն դոլարի չափով բյուջետային աջակցության վարկային միջոցներ ներգրավելու նախագծին: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նշված միջոցներն ուղղվելու են «2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը (պակասուրդի ընդհանուր գումարը՝ 156 մլրդ 915 մլն 705.5 հազ. ՀՀ դրամ), ուստի, վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից: Ծրագրի ընդհանուր արժեքը 90 մլն ԱՄՆ դոլար է: Այն բաղկացած է 2017թ. և 2018թ. համար առանձին ենթածրագրերից՝ համապատասխանաբար 40 մլն ԱՄՆ դոլար և 50 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ: Ծրագիրը միտված է ՀՀ ֆինանսական շուկաների ընդլայնմանը: |
ԵՄ-ն կողմ է Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը
97Երեկ, 22:48«Խորհրդային վագոններով Դիլիջանում տուրիզմ են զարգացնում»․ Ոսկան Սարգսյան
40417.04.2024, 16:36«Մերձավոր Արևելքում էսկալացիայի խորացումը վտանգավոր է Հայաստանի համար». Վահե Դավթյան
100915.04.2024, 20:36«Ղազախստանը պատրաստ է ՀՀ ապրանքների արտահանման ծավալը հասցնել 350 մլն դոլարի»․ Տոկաև
107415.04.2024, 12:18ՀՀ բանկերի բոլոր ավանդները՝ մեկ էջում․ ԱՎԱՆԴ․am
110915.04.2024, 11:48Սուքիասյանի և Հակոբյանի հետ կապվող ՍՊԸ-ն 1 մլն դոլարով Ծաղկաձորում հողամաս է գնել (տեսանյութ)
83415.04.2024, 11:30