ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի մասին Միլսի հայտարարություններին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր կայացած ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի վերջին հայտարարություններին: Զախարովան մասնավորապես ասել է. «ԱՄՆ դեսպանը հոկտեմբերի 9-ին ելույթ է ունեցել հայ-ամերիկյան առևտրային պալատում և ասել, որ իր երկրի կառավարությունն ու ամերիկյան դեսպանությունը վերջին տասնամյակների ընթացքում նպատակաուղղված աջակցել են հայկական հասարակության որոշակի խմբերի և կառավարության որոշ ներկայացուցիչների: Միևնույն ժամանակ ինքնիշխան պետության ներքին գործերին միջամտության մասին դեսպանը խոսել է անգամ առանց երկմտելու, անգամ մի տեսակ հպարտությամբ, կարծես այդ ամենն անհրաժեշտ է եղել բարի նպատակի իրագործման համար, որն իբրև թե Հայաստանն առավել արդար և թափանցիկ հասարակություն դարձնելն է: Այնուամենայնիվ, դեսպանն ինչ-որ պահի հասկացել է, որ խոսում է ավելին, քան պետք է, և իրավիճակը շտկելու համար ասել է, թե Հայաստանում վերջին փոփոխությունները երկրի ներսում տեղի ունեցած իրադարձությունների պատճառ են: Նա նաև խոսել է հայ ժողովրդի անկոտրում կամքի մասին, բայց դա իրավիճակը չի շտկել, ասվածն արդեն ասված է»,- նշել է Զախարովան: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24