Լրագրողի անհետացումից հետո խոշորագույն ընկերությունները բոյկոտում են Սաուդյան Արաբիայի տնտեսական համաժողովը
![]() Ամերիկյան Google ընկերությունը կբոյկոտի Սաուդյան Արաբիայում կայանալիք Future Investment Initiative տնտեսական համաժողովը՝ The Washington Post-ի լրագրող Ջամալ Խաշոգջիի անհետացման պատճառով, հաղորդում է Reuters-ը: Նշվում է, որ Google-ը միակ ընկերությունը չէ, որը չի մասնակցի համաժողովին: Ավելի վաղ մասնակցությունից հրաժարվել էին Uber, Viacom և Ford ընկերությունները: Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները Վաշինգթոնին տեղեկացրել էին, որ Խաշոգջիին սպանել են Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում: Բացի այդ, Թուրքիայի իշխանությունները հայտնել էին, որ աուդիո-վիդեո ձայնագրություններ ունեն, որոնք վկայում են այն մասին, որ լրագրողին սպանել են Սաուդյան Արաբիայի հատուկ ծառայությունների աշխատակիցները: Հավելենք, որ Խաշոգջին գրում էր հատկապես արևմտյան երկրների հիացմունքին արժանացած սաուդական խոշոր տնտեսական ծրագրերին զուգահեռ իշխանությունների բռնապետական գործելաոճի, այլախոհներին լռեցնելու կոշտ քաղաքականության մասին: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
