Քաղաքապետ Հայկ Մարությանն անցկացրել է առաջին աշխատանքային խորհրդակցությունը
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությանը, մինչ օրակարգային հարցերին անցնելը, քաղաքապետ Հայկ Մարությանը աշխատակազմին ներկայացրել է աշխատանքային այն սկզբունքները, որոնց համաձայն այսուհետ իր աշխատանքներն է շարունակելու քաղաքապետարանը: «Երևանն ամեն օր ապրող, աշխատող ու իրեն բնորոշ խնդիրներ ունեցող քաղաք է, և մենք ամեն օր գալիս ենք աշխատանքի դրանց լուծում տալու նպատակով: Խնդրիները շրջանցելու աշխատաոճն այսուհետ պետք է իսպառ վերանա: Մենք պետք է ինքներս որսանք լուծում պահանջող բոլոր խնդիրները և դրանց տանք համապատասխան լուծումներ՝ մինչ այն պահը, երբ այդ մասին կբարձրաձայնեն քաղաքացիները: Այս կերպ երևանցիները կհասկանան, որ մենք ամեն օր անում ենք մեր աշխատանքը: Այսուհետ մեզ դիմած յուրաքանչյուր բնակչի պետք է տրվի լիարժեք պատասխան՝ նախ պետք է հասկանալ, արդյոք տվյալ խնդրի լուծումը քաղաքապետարանի լիազորության շրջանակում է թե ոչ, ապա առաջարկել լուծման տարբերակներ»,-նշել է քաղաքապետը և հավելել, որ քաղաքային տնտեսությանը վերաբերող ցանկացած հարց կարող է լուծում ստանալ, եթե յուրաքանչյուրն իր հերթին և իր տեղում հետևողականորեն կատարի իր պարտականությունները: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24