Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Սասնա ծռեր»-ի անդամներն ընդգծված արշավ են իրականացնում վարչապետի ու նրա թիմի դեմ

764
Երկուշաբթի, 15 հոկտեմբերի, 2018 թ., 16:05
«Սասնա ծռեր»-ի անդամներն ընդգծված արշավ են իրականացնում վարչապետի ու նրա թիմի դեմ

Վերջին շրջանում «Սասնա ծռեր»-ի անդամներն ու համակիրները ընդգծված արշավ են իրականացնում ՀՀ վարչապետի ու նրա թիմի դեմ: Ասում են՝ ընդդեմ արշավի գագաթնակետն ակնառու դարձավ հատկապես Արայիկ Խանդոյանի հոգեհանգստի ու հուղարկավորության օրերին, երբ վարչապետը ներկա չէր գտնվել այդ արարողություններին: Սասնա ծռերի աջակիցները մեկը մյուսի հետևից գրառումներ են տարածում՝ չակերտելով հեղափոխությունը, կոչ անելով հեղափոխության, «նորօրյա սերժը նախորդին շատ արագ է գերազանցելու» գրառումներով: Ըստ լուրերի՝ «Սասնա ծռեր» կուսակցությունը պատրաստվում է ընդդիմություն դառնալ Նիկոլ Փաշինյանին, մի շարք անդամներ քննադատում են նաև կառավարության գործունեությունը՝ «դեռ ինչքա՞ն պիտի սպասենք, որ երկրից թալանվածը վերականգնվի, ներդրումներ լինեն, ներգաղթ սկսվի» և այլն: