Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

ԵՄ-ն հավանություն է տվել քիմիական զենքի կիրառման համար պատժամիջոցային նոր մեխանիզմին

5103
Երկուշաբթի, 15 հոկտեմբերի, 2018 թ., 15:05
ԵՄ-ն հավանություն է տվել քիմիական զենքի կիրառման համար պատժամիջոցային նոր մեխանիզմին

Եվրոմիության երկրների ԱԳՆ ղեկավարները հավանություն են տվել քիմիական զենքի կիրառման համար պատժամիջոցային նոր մեխանիզմին, հաղորդում է ԵՄ Խորհրդի մամուլի ծառայությունը:

«Այժմ ԵՄ-ն հնարավորություն է ստացել պատժամիջոցներ սահմանել այն անձանց և կազմակերպությունների նկատմամբ, որոնք ներգրավված են քիմիական զենքի մշակման և կիրառման գործում՝ անկախ ծագումից, ազգային պատկանելիությունից»,- ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ:

Բացի այդ, նշվում է, որ կազմակերպությունն արգելք կսահմանի ԵՄ տարածք ուղևորությունների համար և կսառեցնի ֆիզիկական և իրավաբանական անձանց բաժնետոմսերը, կարգելվի նաև միջոցների տրամադրումը վերոնշյալ անձանց: