Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Նիկոլ Փաշինյանը՝ գազի սակագնի վերանայման և Պուտինի հետ հանդիպման մասին (տեսանյութ)

311
Երկուշաբթի, 08 հոկտեմբերի, 2018 թ., 17:20
Նիկոլ Փաշինյանը՝ գազի սակագնի վերանայման և Պուտինի հետ հանդիպման մասին (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին: Մասնավորապես, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն այցի ժամանակ նա հանձնարարել է նորանշանակ նախարար Գարեգին Բաղրամյանին հնարավորինս արագ ավարտել Ռուսաստանից ստացվող գազի գնագոյացման վերլուծությունը և ներկայացնել առաջարկների փաթեթ՝ նոր գին սահմանելու համար։

Փաշինյանը տեղեկացրել է, որ հնարավոր է՝ նոյեմբերի 8–ին հանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ևս մեկ հանդիպում տեղի կունենա դեկտեմբերի կեսին։

Բաղրամյանն իր հերթին ասել է, որ գազի 150 դոլար գինն արդարացված չէ, և օպտիմալ կլիներ սահմանին 140 դոլարը, իսկ սպառողների համար սակագինը նույնպես պետք է վերանայել։

Փաշինյանը նշել է, որ անհրաժեշտ է հիմնավորել առաջարկները լուրջ փաստարկներով։