Ջեֆ Բեզոսը ճանաչվել է ԱՄՆ-ի ամենահարուստ մարդը
![]() 24 տարվա ընթացքում առաջին անգամ փոխվել է ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանց ցուցակի առաջատարը: Հեղինակավոր Forbes ամսագրի վարկածով՝ 400 ամենահարուստ մարդկանց ցանկը գլխավորել է Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը: Նշենք, որ մինչ այդ՝ 1994թ.-ից, ցուցակը գլխավորում էր Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը: Բեզոսի կարողությունն այժմ կազմում է 160 միլիարդ դոլար (78,5 միլիարդով ավելի, քան անցած տարի), Գեյթսի կարողությունը՝ 97 միլիարդ դոլար: 3-րդ տեղում է հայտնվել ամերիկացի ներդրող, միլիարդատեր Ուորեն Բաֆեթը: 4-րդ և 5-րդ տեղերում են հայտնվել Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը՝ 71 միլիարդ դոլար կարողությամբ, և Oracle ընկերության համահիմնադիր Լարի Էլիսոնը՝ 58,4 միլիարդ դոլար կարողությամբ: Ցուցակում ամերիկացի միլիարդատերերի առաջին տասնյակի կարողությունը կազմել է մոտ 730 միլիարդ դոլար, 2017թ.-ից կարողությունն ավելացել է գրեթե 20%-ով: Ցուցակի «անհաջողակ» է դարձել ներդրող Ջորջ Սորոսը, ում կարողությունը կրճատվել է գրեթե 3 անգամ՝ 23 միլիարդ դոլարից հասնելով 8,3 միլիարդ դոլարի: |

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00
