Երևանում եռյակ է ծնվել՝ 1 տղա, 2 աղջիկ
Հոկտեմբերի 3-ին, Երևանի Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում, ժողովրդին հայտնի հանրապետական ծննդատանը հերթական անգամ եռյակ է ծնվել, գրում է Shamshyan.com-ը: Լրատվականի հետ զրույցում ամուսիններն ասել են. «3 տարի առաջ այս օրը մենք ամուսնացանք և 3 տարի հետո եռյակ ունեցանք՝ 1 տղա, 2 աղջիկ: Այս 2 շաբաթվա ընթացքում նշված ծննդատան բուժանձնակազմը մեծ հոգատարություն ու աջակցություն ցուցաբերեց մեզ»: Հիվանդանոցի մոտ հավաքված Գոռի և Լիլիթի բարեկամներն ու ընկերները խնդրանքով դիմել են կառավարությանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասելով. «Եռյակի հայրն ու մայրը բնակվում են Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 1 սենյականոց բնակարանում: Նրանց խնդրանքն է, որպեսզի կառավարությունը աջակցի՝ հիպոթեկով տուն վերցնեն: Նրանք ոչինչ չեն ուզում, միայն այդ հարցով կառավարությունը ընդառաջի և սատար կանգնի: Ու մենք գիտենք, որ վարչապետը հաստատ մի բան կանի»: |
Կորոնավիրուսի ժամանակ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է ավելի քան 263 միլիոն դրամ
128Երեկ, 19:18Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. «Ժողովուրդ»
13219.04.2024, 08:30«Հնարավոր չէ պարզել՝ այդ մարդու կիստա՞ն է, թե՞ քսերոքս արած «տիպային» կիստա»․ Փաշինյան (տեսանյութ)
34118.04.2024, 12:24Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
37418.04.2024, 09:06Մանրամասներ՝ երրորդ հարկից ընկած երեխայի առողջական վիճակից
58917.04.2024, 21:48Առողջապահության նախարարության շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է սկսել զբաղվել. «Ժողովուրդ»
64317.04.2024, 09:06