«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի ԺՊ-ն հիվանդանոցի բոլոր աշխատողներին աշխատանքից ազատման ծանուցագրեր է բաժանել. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Հովակիմյանը, չսպասելով տնօրենի համար մրցույթի ավարտին, արդեն իսկ հիվանդանոցի բոլոր աշխատողներին աշխատանքից ազատման ծանուցագրեր է բաժանել՝ թվով 1600 աշխատողի։ Մեր հարցին ի պատասխան՝ նա ասաց․ «Ձեր ասածն իրականությանը չի համապատասխանում․ աշխատանքից ազատվում են նրանք, ովքեր չեն համապատասխանում աշխատանքային չափորոշիչներին։ Եթե ձեր հարազատը վերակենդանացման բաժանմունքում է, բայց այնտեղ հերթապահություն է իրականացնում ուռոլոգը, դա նպատակահարմա՞ր է, և կամ՝ օրական հինգ ծնունդի դեպքում չորս մանկաբարձը նպատակահարմա՞ր է։ Ի դեպ, տեղեկացնեմ, որ կրճատումները չեն կարող գերազանցել աշխատողների 10 տոկոսը, այլապես, Աշխատանքային օրենսգրքով պայմանավորված, պետք է դիմել համապատասխան մարմնին՝ այդ 10 տոկոսին աշխատանքով ապահովելու համար»։ Մանրամասները՝ թերթի համարում: |
Կորոնավիրուսի ժամանակ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է ավելի քան 263 միլիոն դրամ
128Երեկ, 19:18Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. «Ժողովուրդ»
13219.04.2024, 08:30«Հնարավոր չէ պարզել՝ այդ մարդու կիստա՞ն է, թե՞ քսերոքս արած «տիպային» կիստա»․ Փաշինյան (տեսանյութ)
34118.04.2024, 12:24Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
37418.04.2024, 09:06Մանրամասներ՝ երրորդ հարկից ընկած երեխայի առողջական վիճակից
58917.04.2024, 21:48Առողջապահության նախարարության շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է սկսել զբաղվել. «Ժողովուրդ»
64317.04.2024, 09:06