Ի՞նչ որոշումներ են կայացրել ԱՊՀ գագաթնաժողովի մասնակիցները Դուշանբեում
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հայտարարել է, որ Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ 16 որոշում է ընդունվել: Այս մասին հաղորդում է Sputnik Տաջիկստանը: Ռահմոնի խոսքով՝ գագաթնաժողովի մասնակիցները հատուկ ուշադրություն են հատկացրել անվտանգության և կայունության, մշակութային-մարդասիրական և առևտրատնտեսական համագործակցությանը, ինչպես նաև ԱՊՀ երկրների միջև ազատ ապրանքափոխադրմանը: «Այսօրվա գագաթնաժողովի արդյունքներով 16 որոշում է կայացվել և մի շարք քաղաքական հայտարարություններ են արվել: Մեծ ուշադրություն է հատկացվել բնակչության հայրենասիրական դաստիարակությանը, Հաղթանակի օրվա բազմակողմանի լուսաբանմանը, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմում մասնակիցների սոցիալական պաշտպանությանը»,- ասել է Տաջիկստանի նախագահը: «ԱՊՀ երկրների առաջնորդները գագաթնաժողովի ընթացքում կարծիքներ են փոխանակել և որոշումներ ընդունել՝ կապված կազմակերպության շրջանակներում հետագա փոխգործակցության հետ»,- հավելել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24