«Ադրբեջանը պետք է հրաժարվի ԼՂ հակամարտության ռազմական կարգավորման ցանկացած գաղափարից». Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում
Մեծ պատիվ է ելույթ ունենալ Ձեր առջև որպես առաջնորդ, ով դարձավ ՀՀ վարչապետ ժողովրդի հեղափոխության արդյունքում, որը հայտնի է որպես հայկական թավշյա հեղափոխություն: Այս մասին, սկսելով ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ցանկանում եմ կիսվել Ձեզ հետ մեր հաղթանակի պատմությամբ: Հայ ժողովուրդը հաջողության հասավ՝ աննախադեպ հեղափոխություն իրականացնելով՝ առանց բռնության, առանց զոհերի, առանց անկարգությունների: Եվ դա պատահական չէ. մենք ամենասկզբից բացառել էինք ցանկացած բռնություն, մենք հայտարարել էինք, որ եթե նույնիսկ մեր դեմ բռնություն կիրառվի, մենք բռնությանը բռնությամբ չենք պատասխանի: Մենք հայտարարել էինք, որ մեր պատասխանը կլինի բարձրացրած բաց ձեռքերով, սիրով: Հայ ժողովուրդը համախմբվեց և պայքարեց իշխող ռեժիմի դեմ: Մենք հաղթեցինք առանց զոհերի, խաղաղ ցույցերի ճանապարհով»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի դիրքորոշման մասին, ասել է. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ մեր քաղաքական օրակարգում: Արցախի Հանրապետության կարգավիճակն ու անվտանգությունն բանակցային գործընթացում առաջնահերթություններ են Հայաստանի Հանրապետության համար: Ռազմական ճանապարհով հակամարտությունը կարգավորելու ցանկացած փորձ սպառնալիք է ներկայացնում ժողովրդավարության և մարդու իրավունքների համար: Հայաստանը կշարունակի կառուցողական համագործակցությունը ԵԱՀԿ-ի ձևաչափով: Դա միջազգային մակարդակով միակ մարմինն է, որն ունի մանդատ հակամարտության կարգավորման համար: Ադրբեջանը պետք է փոխի իր անհարգալից վերաբերմունքը բանակցությունների հանդեպ, պետք է հրաժարվի հակամարտության ռազմական կարգավորման ցանկացած գաղափարից և իրականացնի նախկինում ձեռքբերված բոլոր պայմանավորվածությունները: Բացի այդ, եթե Ադրբեջանն իսկապես կողմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը, ապա պետք է սկսի բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հետ: Ադրբեջանը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում, սակայն հրաժարվում է բանակցություններ վարել վերջինի հետ: Ինչպե՞ս է դա հնարավոր: Այդպիսով, ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի իշխանության նպատակը Լեռնային Ղարաբաղը հայերից «մաքրելն» է»: |
««Իձի վ ժոպու»-ով եք խոսում, ապա մտահոգվում ատելության խոսքից»․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
2312:30Կոնգրեսականները կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել արցախցիներին և օգնել ՀՀ-ին՝ պաշտպանվելու Ադրբեջանի ագրեսիայից
6011:54Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5011:00«Երբ կիրանցեցիներին անվանեց «սիրելի քույրեր և եղբայրներ», հասկացա, որ վատ բան է սպասվում»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)
4910:54ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5710:00«Բայդենի թուլությունն աշխարհը մոտեցրել է միջուկային պատերազմի շեմին»․ Թրամփ
14809:36