Ալիևին անհանգստացնում է Հայաստանի իշխանափոխությունը. BBC
BBC-ի ռուսական ծառայությունն Ադրբեջան՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այսօր կատարելիք այցին ընդառաջ հոդված է հրապարակել՝ նախ նշելով այցի նպատակը, որն է՝ հիշեցնել Ռուսաստանի առաջատար խաղացողի դերը տարածաշրջանում և այն, որ Ռուսաստանի կարծիքի հետ հարկ է հաշվի նստել: Այդ առումով, ինչպես գրում է BBC-ն, Մոսկվայի դիրքորոշումը զգալիորեն տուժել է շարունակվող միջազգային պատժամիջոցների և Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների պատճառով: «Ադրբեջանից ընդհանուր արտահանման մեջ Ռուսաստանի մասնաբաժինը կազմում է 10%, դրա մեջ է մտնում գյուղմթերքի 70%-ը, և այդ պատճառով կա տնտեսական կախում: Ռուսաստանը հաճախ է օգտագործել տնտեսական լծակներն այլ երկրների վրա ճնշում գործադրելու համար»,- կարծիք է հայտնել ադրբեջանցի տնտեսագետ, ընդդիմադիր գործիչ Նաթիկ Ջաֆարլին: BBC-ն հիշեցնում է, որ Ռուսաստանում ադրբեջանական սփյուռքը պաշտոնապես կազմում է ավելի քան կես միլիոն մարդ: ՌԴ ԿԲ-ի տվյալների համաձայն՝ Ադրբեջան տարեկան 1,2 միլիարդ դոլարի դրամական փոխանցումներ են կատարվում Ռուսաստանից: «Եվ, իհարկե, մնում է Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Ռուսաստանը կարող է առավել ակտիվ աջակցել Հայաստանին՝ ինչպես Ադրբեջանի վրա ճնշումն ուժգնացնելու, այնպես էլ Հայաստանի նոր ղեկավարության հետ առավել սերտ կապեր հաստատելու համար: Ռուսաստանին Կովկասում հերթական հակամարտություն բացարձակ անհրաժեշտ չէ»,- գրում է BBC-ն: Հոդվածում ասվում է նաև, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համար մեծ անհանգստության առիթ է Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, այդ թվում այն պատճառով, որ Մոսկվան այդ գործընթացին չի միջամտել: «Պուտինն Ալիևին կարող է աջակցություն խոստանալ՝ ընդդիմության դեմ պայքարում, չնայած նրան, որ այդ ճակատում նրա հնարավորությունները սահմանափակ են՝ բացառությամբ Բաքու տանկեր մտցնելուց»,- եզրափակում է պարբերականը: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24